Հոդված 1. Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման: Հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանք մատակարարելու կամ ստացողի կողմից ծառայությունն ընդունելու օրը` մինչեւ այդ գործարքի մասով ԱԱՀ-ի պարտավորության ծագման պահը: Մանրածախ առեւտրի եւ բնակչությանը ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ կազմակերպության կամ ֆիզիկական անձի պահանջով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը սույն օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող եւ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով կարող է դուրս գրել հարկային հաշիվ` միայն գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պահանջով եւ եթե այդ ֆիզիկական անձը ունի հարկ վճարողի հաշվառման համար:
Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով լրացված եւ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:
ԱԱՀ վճարող համարվող անձինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (բացառությամբ` այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը հարկային հաշիվ ստանալու պահանջ է ներկայացրել) կամ պետական կառավարչական հիմնարկներին ապրանքներ մատակարարելիս կամ ծառայություններ մատուցելիս պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթեր կամ օրենքով սահմանված դեպքերում տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ ենթակետերով`
«4) այն գործարքների մասով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը (ներառյալ` հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերվող գործարքները).
5) այն գործարքների մասով, որոնք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ազատվում են ԱԱՀ-ից.
6) պետական կառավարչական հիմնարկներին ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «հաշ՟վար՟կա՟յին փաս՟տաթղ՟թում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կրճատ հաշիվ-ապրանքագրերի)» բառերը, «ԱԱՀ-ի դրույքաչափը եւ գումարը,» բառերից հետո լրացնել «հարկային հաշվի սերիան եւ համարը, իսկ համակարգչային եղանակով հարկային հաշիվների դուրս գրված հարկային հաշիվների դեպքում` նաեւ հարկային հաշվում արտացոլված տեղեկատվությունը համակարգչային կարգով վերծանող ծածկագիրը,» բառերով,
2) երրորդ պարբերության`
առաջին նախադասությունում` «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով, «տեղեկություններ» բառը` «տեղեկանք» բառով, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(բացառությամբ` սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով,
երկրորդ նախադասությունում «տե՟ղե՟կութ՟յուն՟նե՟րում» բառը փոխարինել «տեղեկանքում» բառով
3) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում, գնորդի պահանջով հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:
Հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել`
1) վերադաս հարկային մարմնի պաշտոնական ինտերներտային կայքի «Էլեկտրոնային հարկային հաշիվներ» բաժնում տեղադրված` համապատասխան ձեւում անհրաժեշտ տեղեկություններն ու վավերապայմանները լրացնելու, հարկային հաշվի իր կողմից լրացվածը սահմանված կարգով հաստատելուց (վավերացնելուց) հետո այն գնորդին ուղարկելու կամ տպագրելու միջոցով, կամ
2) համակարգչային եղանակով` հարկային մարմնի կամ հարկային մարմնի կողմից լիազորված կազմակերպության կողմից տրամադրված, դուրս գրվող հարկային հաշիվների հաշվառում վարող եւ հարկային հաշվում արտացոլված տեղեկատվությունը համակարգչային կարգով վերծանող ծածկագրի, հարկային հաշվի սերիայի եւ համարի տպագրությունը ապահովող ծրագրի միջոցով, կամ
3) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձեւերի լրացման միջոցով: Սույն մասում նշված հարկային հաշիվների ձեւերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման միջոցով բազմացման: Հարկային հաշիվների տրամադրման, դրանց լրացման, դուրս գրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված եւ չօգտագործված հարկային հաշիվների վերադարձման կարգերը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարկային մարմնից հաշիվների ձեւերի գինը եւ ձեռքբերման կարգը, հարկային հաշվում արտացոլված տեղեկատվության համակարգչային կարգով վերծանող ծածկագրին եւ հարկային հաշիվների հաշվառումը վարող ծրագրին ներկայացվող պահանջները, վերադաս հարկային մարմնի պաշտոնական ինտերներտային կայքի միջոցով հարկային հաշիվների դուրս գրման եւ հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձեւերի տպագրության, հարկային հաշվի սերիայի եւ համարի գեներացման, ինչպես նաեւ սույն հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող հարկային հաշիվների դուրս գրումն ու հաշվառումն ապահովող այլ կարգերը:»,
4) լրացնել հետեւյալ բավանդակությամբ նոր պարբերություններով`
«Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմնին կարող են չներկայացվել այն հարկային հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել սույն հոդվածի երրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի երրորդ մասի 2-րդ կետում նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից հարկային մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կապի միջոցով կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պար՟տա՟վոր են ժա՟մա՟նա՟կագ՟րա՟կան կար՟գով հաշ՟վա՟ռել եւ դուրսգր՟ման օր՟վանը հա՟ջոր՟դող առն՟վազն չորս տա՟րվա ընթացքում պահ՟պա՟նել ի՟րենց կող՟մից տրված բո՟լոր հար՟կա՟յին հա՟շիվ՟նե՟րը (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն չորս տարվա ընթացքում պահպանել ստացած հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձեւով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները) կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը :
Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել ստորեւ նշվածներից` վերջինը համարվող ժամկետից.
ապրանքների օտարումը ԱԱՀ-ով հարկման ենթակա լինելու դեպքում` օտարման գործարքի մասով պարտավորության առաջացման պահին հաջորդող չորս տարուց,
ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:» :
Հոդված 5. Օրենքի 43.1-րդ հոդվածում
1) «տեղեկություններում» բառը փոխարինել «տեղեկանքում» բառով, «մա՟տուց՟ման կամ ստաց՟ման գծով ԱԱՀ-ի գու՟մար՟նե՟րը» բառերը փոխարինել «մատուցմանը կամ ստացմանը վերաբերվող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ տեղեկանքում»
2) «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ չներկայացված» լրացնել բառերը
«Ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք ներկայացվել են (ներառվել են տեղեկանքում) հարկային հաշվի ստացմանը հաջորդող որեւէ հաշվետու ժամանակաշրջանում, հաշվանցվում են տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.2-րդ հոդվածով`
«Հոդված 43.2. Հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի ծրագրում, կամ օրենքի 20-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետում նշված համակարգչային ծրագրում փոփոխություններ կատարելով հարկային մարմնի կամ հարկ վճարողի համակարգչային ծրագրի կողմից չհաշվառված հարկային հաշիվ կամ ապօրինի ձեռքբերված կամ պատճենահանված ձեւերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:»:
Հոդված 7. Օրենքի 44.1-րդ հոդվածում`
1) հոդվածի շարադրանքից հանել «կամ պար՟զեց՟ված հարկով հարկվող» բառերը,
2) առաջին նախադասության մեջ «դուրս գրված» բառերը փոխարինել «մատակարարների կողմից դուրս գրված կամ սույն օրենքի 43.2-րդ հոդվածում կամ անապրանք փաստաթղթում նշված» բառերով,
3) երրորդ նախադասությունը «վերաբերող» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքի 43.3-րդ հոդվածում նշված» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից հետո օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում այդ պահից հետո իրականացվող գործարքների համար:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը իրականացված գործարքների մասով մատակարարների կողմից դուրս գրված` մինչեւ սույն օրենքն ընդունելու պահը օրենքով հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 10. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում ...........:
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով ավելացված արժեքի հարկից ազատվում է գյու՟ղատն՟տե՟սա՟կան ար՟տադ՟րան՟քի ար՟տադ՟րութ՟յու՟նում օգ՟տա՟գործ՟վող թու՟նա՟քի՟մի՟կատ՟նե՟րի, պա՟րար՟տան՟յու՟թե՟րի իրացումը գյու՟ղատն՟տե՟սա՟կան ար՟տադ՟րանք ար՟տադ՟րող՟նե՟րին, այն դեպքում, երբ այդ արտադրողների կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատված չէ ԱԱՀ-ից : Այս հանգամանքը կարող է գյուղատնտեսական արտադրանքի թանկացման պատճառ հանդիսանալ : Բացի այդ գյու՟ղատն՟տե՟սա՟կան ար՟տադ՟րան՟քի ար՟տադ՟րութ՟յու՟նում օգ՟տա՟գործ՟վող թու՟նա՟քի՟մի՟կատ՟նե՟րի, պա՟րար՟տան՟յու՟թե՟րի մասով գործող արտոնությունը ԱԱՀ-ից անհարկի խուսափելու հնարավորություններ է ստեղծում:
Գործող օրենքի պայմաններում պահպանվում են ավելացված արժեքի հարկի նշումով անապրանք հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման հնարավորությունները: Թեպետեւ հարկային հաշիվներով կատարվում են պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ, հարկ վճարողների այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաեւ պետական բյուջեից վերադարձ, այնումենայնիվ, այդ փաստաթղթերը փաստացի խիստ հաշվառման փաստաթուղթ չեն հանդիսանում, որպես ֆինանսական կարեւոր փաստաթուղթ չունեն նվազագույն պաշտպանվածության :
Հարկային հաշիվները ներկա պայմաններում, որպես կանոն, դուրս են գրվում դրանց ձեւերում ձեռքով տվյալներ լրացնելու միջոցով : Գործող օրենքը հնարավորություն չի տալիս հարկային հաշիվներ դուրս գրել ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ :
Ներկայումս դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային տեսքով:
Ներկայումս հարկային հաշիվներ դուրս են գրվում նաեւ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ ապրանքներ ձեռքբերողը կամ ծառայություններ ստացողը հաշվանցումներ կատարելու իրավունք օրենքով չունի : Արդյունքում բարդանում է դուրս գրված եւ ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրումը, շրջանառության մեջ են հայտնվում հարկային հաշիվներ, որոնցով հնարավոր է օրենքի պահանջները շրջանցելով կատարել հաշվանցումներ:
Ներկայումս օրենքով կիրառվում են տարբեր տեսակի հարկային հաշիվներ, ինչը բարդացնում է փաստաթղթաշրջանառությունը : Խոսքը ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերի, այսպես կոչված` հատուկ հարկային հաշիվները, մասին է :
Հարկային հաշիվների եւ մաքսային հայտարարագրերի պահպանման օրենքով (օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված ժամկետները չեն համապատասխանում օրենքի այլ հոդվածներով սահմանված դրույթներին :
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Ուժը կորցրած ճանչել գյու՟ղատն՟տե՟սա՟կան ար՟տադ՟րան՟քի ար՟տադ՟րութ՟յու՟նում օգ՟տա՟գործ՟վող թու՟նա՟քի՟մի՟կատ՟նե՟րի եւ պա՟րար՟տան՟յու՟թե՟րի իրացման մասով օրենքով սահմանված արտոնությունը :
Հարկային հաշիվների պարտադիր վավերապայմաններ են սահմանվել դրա հերթական համարը եւ հարկային մարնի կողմից տրամադրված սերիան, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ` հարկային հաշվում արտացոլված տեղեկատվությունը համակարգչային կարգով վերծանող ծածկագիրը:
Ստեղծվել է հնարավորություն էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու համար :
Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկություններ չեն ներկայացվի, եթե դրանք դուրս են գրվել հարկային մարմնի ինտերնետային կայքից, կամ դրանք ներկայացվել են էլեկտրոնային տեսքով:
Կրճատվել են հարկ վճարողների կողմից թղթային տարբերակով հարկային մարմին տեղեկատվության ներկայացնելու դեպքերը:
Կրճատվել են հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը :
Սահմանվել են հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետներ :
2. Կարգավորման առարկան.
Նախագծով, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում կիրառության մեջ են դրվում որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ուժը կորցրած են համարվում պարարատանյութերի եւ թունաքիմիկատների իրացման մասով արտոնությունը, կրճատվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Բարձրացվում է հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստթղթերի կեղծումներից պաշտպանվածության աստիճանը : Դրանք կունենան հերթական համար եւ հարկային մարմնի կողմից տրամադրված սերիա, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ հարկային հաշվում արտացոլված տեղեկատվությունը համակարգչային կարգով վերծանող ծածկագիր: Վերջինս հնարավորություն կտա հարկային մարմնին կամ հարկ վճարողին շատ արագ տեղեկատվական բազա մուտքագրել հարկային հաշիվներում արտացոլված տեղեկատվությունը :
Ստեղծում են պայմաններ էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու համար, իրական ժամանակում («online») տեղեկություններ ներկայացնել հարկային մարմին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:
Հարկ վճարողների որոշ խմբի համար պարզեցվել է հարկային հաշիվների դուրս գրման գործընթացը :
Կրճատվում են հարկային հաշիվները հարկ վճարողների կողմից սխալ լրացնելու հնարավորությունները, քանի որ հարկային հաշիվների լրացման ենթակա ձեւերը կպարունեկեն անհրաժեշտ նշումներ, որոնք հարկ վճարողին «կհուշեն», որ հարկային հաշվում պետք է լրացվեն իրավական ակտերով սահմանված` անհրաժեշտ տվյալներն ու վավերապայմանները :
Կրճատվում է հարկ վճարողների կողմից թղթային տարբերակով հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության ծավալը :
Կրճատվում են հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը, ինչի արդյունքում կկրճատվեն անհարկի հաշվանցումներ կատարելու հնարավորությունները:
Նույնականացվում (ունիֆիկացվում) են ներկայումս կիրառվող` ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը, այսպես կոչված` հատուկ հարկային հաշիվները եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային հաշիվները :
Օրենսդրական հիմքեր են ստեղծվում հարկային հաշիվների շրջանառության նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկողություն անհրաժեշտ մեխանիզմներ կիրառելու համար: