Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-ն օրենքի (այսուհետ` Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասի`
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի եւ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.».
2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) սպայական կազմի, ենթասպայական կազմի եւ գերակետիկ ծառայության զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` սակայն ութ տարուց ոչ ավելի.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Նախագծերի փաթեթով առաջարկվում է`
ա/ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամակալ ճանաչված անձի խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ:
բ/ սպայական կազմի, ենթասպայական կազմի եւ գերակետիկ ծառայության զինծառայող ամուսինների հետ համատեղ ապրած ժամանակահատվածը չկապել մասնագիտական աշխատանքի տեղավորվելու հնարավորության հետ եւ հաշվառել որպես ապահովագրական ստաժ, սակայն ութ տարուց ոչ ավելի:
Առաջարկվող փոփոխություններով գործող կենսաթոշակային համակարգը կդառնա ավելի հասցեական: