Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6041-28.04.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   Հայաստանի Հանրապետության  1998 թվականի մայիսի  5-ի քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված, ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին»  եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

ա/ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամին խնամակալ ճանաչված անձի խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ:

բ/ սպայական կազմի, ենթասպայական կազմի եւ գերակետիկ ծառայության զինծառայող ամուսինների հետ համատեղ ապրած ժամանակահատվածը չկապել մասնագիտական աշխատանքի տեղավորվելու հնարավորության հետ եւ հաշվառել որպես ապահովագրական ստաժ, սակայն ութ տարուց ոչ ավելի:

Առաջարկվող փոփոխություններով գործող կենսաթոշակային համակարգը կդառնա ավելի հասցեական: