Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-605-28.04.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  2005 թվականի հոկտեմբերի  24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  5-րդ  հոդվածի «դ» կետի, 4.1-րդ  գլխի վերնագրի, 24.1-րդ եւ 24.2-րդ հոդվածների վերնագրերի եւ տեքստերի «Զոհված`» բառից հետո «Հայաստանի» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 24.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ազգային հերոս կոչում շնորհելու  կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագրի պատճենը.».

2) 4-րդ մասի 1-ին կետում «հետմահու «Հայաստանի ազգային հերոս»» բառերը փոխարինել «հետմահու ազգային հերոս» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:  

Հիմնավորում

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել Արցախյան ազատամարտում զոհված` ազգային հերոսների, ինչպես նաեւ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների  համար: