Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ 62 - Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել հետեւյալ բառերը. «, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Առաջարկությունն ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետեւ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն: Գաղտնիք չէ, որ մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի արական սեռի Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ, նույնիսկ չկարեւորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետեւ՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց եւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, շատ հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ եւ իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը:
Կարծում ենք, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ, դա նրանք կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եւս: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան ոփոխություններ:
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: