Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 24-րդ հոդվածի 1.1 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1.1. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: