Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-608-30.04.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի, ՀՕ-232-Ն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Ջրի որակի ապահովման նորմերը, կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ հետագայում ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է տեղանքի առանձնահատկություններից կախված ջրի որակի ապահովման նորմերի մշակման եւ կիրարկման առանձնահատկություններից, որոնք իրենից ներկայացնում են խիստ մասնագիտական բնույթ եւ դրանք սահմանվում են` ելնելով ջրային ռեսուրսների դեգրադացման, հյուծման, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից:

Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ վարչապետի N232-Ա առ 22.03.07թ.-ի որոշման հավելվածի 11-րդ կետով վերը նշված իրավական ակտի նախագծի պատրաստման պատասխանատու է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաեւ այն հանգամանքից, որ եթե այն սահմանվի ՀՀ ստանդարտացման պետական լիազոր մարմնի կողմից, ապա կունենա գերատեսչական ակտի կարգավիճակ, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ՀՀ կառավարության կողմից դրա սահմանումը` վերը նշված նախագծին նորմատիվ ակտի կարգավիճակ տանալու համար:

Միեւնույն ժամանակ ջրի որակի ապահովման նորմերը չեն ներառվում «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերից որեւէ մեկում, որն էլ իր հերթին թույլ է տալիս նշված նորմերը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: