Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-610-04.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը ( կցվում է ):

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

նախագծի ընդունման հիմնավորման մասին

(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հոդված 4-ի համաձայն:

Օրենքի հոդված 12-ով սահմանված են հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ներկայացվող հաշվետվությունն ընդգրկում է 2008 թվականի ընթացքում իրականացված մասնավորեցման (լուծարման) գործընթացի վերլուծությունը եւ կազմված է ըստ մասնավորեցման մասին օրենքով հաշվետվությանը ներկայացվող պահանջների:

Ներկայացվող հաշվետվությունը բաղկացած է երկու գլխից՝ «I. Ընդհանուր դրույթներ» եւ «II. Ծրագրի իրագործումը»: «Ծրագրի իրագործումը» գլուխը բաժանված է մասերի՝ ըստ խոշոր եւ միջին ընկերությունների, «փոքր» օբյեկտների, անավարտ շինարարության օբյեկտների եւ պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների մասին տեղեկությունների:

Համաձայն Օրենքի հոդված 12-ի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը պետք է բովանդակի հետեւյալը.

ա) Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումների նկարագրությունը: Այս տեղեկությունները ներկայացված են հաշվետվության «Ընդհանուր դրույթներ» մասում, որը բաղկացած է 2008 թվականի մասնավորեցման գործընթացի վերլուծական մասից՝ քանակական եւ բովանդակային, մասնավորեցման օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին, քաղաքականությանը վերաբերող դրույթներից, մասնավորեցմանը խոչընդոտող պատճառների վերհանումից եւ ՀՀ կառավարության կողմից իրականացված միջոցառումների համառոտ նկարագրությունից:

բ) Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ մասնավորեցման գործարքների վերաբերյալ քանակային ցուցանիշները՝ ըստ մասնավորեցման ձեւերի եւ ձեռնարկությունների: Այս տեղեկատվությունը զետեղված է հաշվետվության երկրորդ գլխում` «Ծրագրի իրագործումը», եւ ներկայացված է ըստ մասնավորեցման առանձին ձեւերի: Մասնավորեցման յուրաքանչյուր ձեւով կատարված գործարքների վերաբերյալ աղյուսակներում բերված են քանակական ցուցանիշներ, ինչպես նաեւ տրված են յուրաքանչյուր ձեւին բնորոշ առանձնահատկությունները: Հաշվետվության 2.1.4. մասում բերված են նաեւ տեղեկություններ մասնավորեցումը չկայացած ընկերությունների լուծարման եւ սնանկացման գործընթացների մասին:

Հաշվետվության 2.2. մասը վերաբերում է «փոքր», իսկ 2.3. մասը՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման արդյունքներին:

գ) Մասնավորեցման հետեւանքով պետական բյուջե մուտք եղած միջոցները: 2008 թվականի ընթացքում մասնավորեցման գործարքներից ստացված պետական բյուջեի մուտքերը ներկայացված են հաշվետվության 2.4. մասում:

դ) Մասնավորեցման հետեւանքով փաստացի կատարված ներդրումների եւ ներդրումային պարտավորությունների մասին: 2008 թվականին ուղղակի ձեւով մասնավորեցված ընկերությունների կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ընդգրկված են հաշվետվության 2.1.2 մասերում: Բացի այդ, 2.1.3. մասում ներկայացված են նաեւ մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունները:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

 

Ընդունված է 26.10.2009թ.
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2009
ՀՕ-198