Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6121-04.05.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀO-126-Ն oրենքի 3-րդ, 8-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 31-րդ, 36-րդ, 38-րդ, 54-րդ, 55-րդ, 65-րդ հոդվածներում «համայնք» բառը եւ դրան համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «վարչական շրջան» բառերով եւ դրան համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 108-րդ եւ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Երեւանը համայքն է: Ի դեպ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխում է, որ Երեւանը, որպես համայնք, բաժանվում է  վարչական շրջանների: Ուստի հիշյալ փոփոխություններով Երեւանի համայնքները փոխարինվել են վարչական շրջաններով: