Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի, ՀՕ-80 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
1) հոգեկան առողջություն ` մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում ` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խան՟գարումների կանխարգելում եւ այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում ` հոգեկան եւ վարքի խանգարումների գործող հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգմանը համապատասխանող անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ ` հոգեկան հիվանդության հետեւանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) հոգեբուժական օգնություն ` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեւերով հոգե՟կան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, խնամք ու սոցիալական վերականգնում եւ փորձաքննություն.
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն ` հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, եւ փորձաքննություն որն կազմա՟կերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տեւական հսկողություն եւ խնամք հիվանդանոցային պայմաններում.
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ` հոգեկան հիվանդների հայտնաբերում, հաշվառում, շարունակական հսկողություն, փորձաքննություն, բուժում եւ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում.
8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն ` քրոնիկ հոգեկան խանգարումներով տա՟ռա՟պող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով տեւական հսկողության եւ բուժման իրականացում.
9) հոգեբուժական կազմակերպություն ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
10) hոգեբուժական հիվանդանոց ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձեւով իրականացումը.
11) ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապե՟տու՟թյան կառավարության կողմից սահմանված կարգով ընդհանուր տիպի հիվանդանոցի, հոգեբուժական հիվանդանոցի կամ այլ հոգեբուժական կազմակերպության կազմում գտնվող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձեւով իրականացումը.
12) հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով hոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, ով իր հոգեկան վիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն եւ բուժում.
13) հոգեբույժ ` բարձրագույն բժշկական կրթություն ստացած եւ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
14) բժշկական (կլինիկական) հոգեբան ` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած եւ հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
15) հոսպիտալացում ` հոգեկան խանգարումով տառապող անձի` հոժարակամ եւ ոչ հոժարակամ (հարկադիր) ձեւերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
16) հոգեբուժական հանձնաժողով ` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում` նաեւ նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով եւ իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հար՟ցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հոդված 9. Արտահիվանդանոցային եւ դիսպանսերային հոգեբուժական օգնությունը
1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով իրականացնում են խորհրդատվություն, փորձաքննություն, ախտորոշում եւ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:
2. Տեւական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ իր կամ իր օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն իրականացվում է դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն, որն ներառում է հաշվառում, շարունակական հսկողություն ու բուժում եւ սոցիալական վերականգնում ու փորձաքննություն:
3. Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաս՟տատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողո՟քարկվել դատական կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում «Հոգեբուժական ստացիոնար» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում ավելացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հոգեբուժական հետազոտումն կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը իր հոգեկան վիճակից ելնելով անկարող է հոգալ սեփական կենսական կարիքները ու արտահայտել իր ազատ կամքը եւ չունի օրինական ներկայացուցիչ:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի`
ա) վերնագրում «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկո՟ղու՟թյան հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
բ) 1-ին մասում «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
գ) 2-րդ մասում «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկա՟յա՟ցուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հիվանդանոց կամ այլ հոգեբուժական կազմակերպություն միայն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման եւ հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքներում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման եւ տեւողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի`
ա) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`
«ոդված 23. Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորված անձի հետազոտումը».
բ) տեքստում «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության բաժանմունքում» բառերով: