Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) հոգեկան առողջություն ` մարդու անօտարելի եւ անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսեւորումը եւ պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում ` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում եւ այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում ` հոգեկան եւ վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան եւ վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ ` հոգեկան խանգարման հետեւանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) հոգեբուժական օգնություն ` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձեւերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվություն կամ հետազոտում կամ ախտորոշում կամ բուժում կամ խնամք ու սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն.
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն ` հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան խանգարման հետազոտում կամ ախտորոշում, բուժում կամ հոգեբուժական փորձաքննություն, որը կազմակերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տեւական հսկողություն եւ խնամք հիվանդանոցային պայմաններում.
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ` հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն կամ հոգեբուժական փորձաքննություն կամ բուժում կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում.
8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն ` քրոնիկ հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով տեւական հսկողության եւ բուժման իրականացում.
9) հոգեբուժական կազմակերպություն ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
10) hոգեբուժական հիվանդանոց ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձեւով իրականացումը.
11) ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական կազմակերպության կամ այլ բժշկական հաստատության կազմում գտնվող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական եւ հոգեթերապեւտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձեւով իրականացումը.
12) հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունք ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով hոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն եւ բուժում.
13) հոգեբույժ ` բարձրագույն բժշկական կրթություն եւ որակավորում ստացած եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
14) բժշկական (կլինիկական) հոգեբան ` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած եւ հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
15) հոսպիտալացում ` հոգեկան խանգարումով տառապող անձի հոժարակամ եւ ոչ հոժարակամ (հարկադիր) ձեւերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
16) հոգեբուժական հանձնաժողով ` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաեւ նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որ ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով եւ իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Արտահիվանդանոցային եւ դիսպանսերային հոգեբուժական օգնությունը
1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձեւով իրականացնում են բժշկական խորհրդատվություն կամ փորձաքննություն կամ ախտորոշում կամ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:
2. Տեւական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ, իր կամ իր օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն, որը ներառում է հաշվառում եւ շարունակական հսկողություն ու բուժում կամ սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն:
3. Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում «Հոգեբուժական ստացիոնար» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հոգեբուժական հետազոտումը կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը, հոգեկան վիճակից ելնելով, անկարող է արտահայտել իր ազատ կամքը եւ չունի օրինական ներկայացուցիչ:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) վերնագրի «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
2) 1-ին մասի «Հոգեբուժական ստացիոնարից» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից» բառերով.
3) 2-րդ մասի «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հիվանդանոց կամ այլ հոգեբուժական կազմակերպություն միայն օրենքով նախատեսված դեպքերում:
1.1. Հոգեբուժական կազմակերպություն հոսպիտալացվող անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հաuկանալի այլ լեզվով տեղեկություններ uտանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.
2) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` uտանալու բավարար uնունդ, անհետաձգելի բժշկական oգնություն, ինչպեu նաեւ զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
3) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
4) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ oրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաu մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հաuարակական միավորումներին եւ կուuակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպեu նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
5) օգտվելու uոցիալական ապահովության իրավունքից.
6) uտանալու իրավաբանական oգնություն.
7) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
8) հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ թերթերի եւ ամսագրերի միջոցով` հաստատելով նամակագրական կապ, հանդիպելով այցելուների հետ.
9) հանգuտի, ներառյալ` բացoթյա զբոuանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
10) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
11) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հuկողություն եւ վերահuկողություն իրականացնող մարմիններին.
12) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների:
1.2. Սույն հոդվածի 1.1-րդ մասի 8-րդ, 9-րդ (բացառությամբ հանգստի եւ ութժամյա գիշերային քնի իրավունքի) եւ 12-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգավոր է հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված եւ պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման եւ հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության կամ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքներում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման եւ տեւողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորված անձի հետազոտումը ».
2) տեքստի «Հոգեբուժական ստացիոնարում» բառերը փոխարինել «Հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության բաժանմունքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: