Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ`օրենսգիրք) 97-րդ հոդվածի «հոգենյարդային հաստատություն» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպություն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել նոր խմբա՟գրությամբ`
«1) hոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության hոգեբուժական բա՟ժան՟մուն՟քում հարկադիր բուժումը.
2) hոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`
«Հոդված 100. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում
1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժան՟մուն՟քում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի եւ հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձեւով:
2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով իր հոգեկան վիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն:»:
Հոդված 4. Օրենսգրքի 102-րդ հոդվածի տեքստում «հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում «բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի» բառերը փոխարինել «հոգեբուժական հանձնաժողովի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: