Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 4-րդ մասում «հոգենյարդային հաստատություն» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպություն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) hոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) hոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 100. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում
1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության hոգեբուժական բաժան՟մուն՟քում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի եւ հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձեւով:
2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի hոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր եւ այլ անձանց համար եւ պահանջում է մշտական հսկողություն:»:
Հոդված 4. Օրենսգրքի 102-րդ հոդվածի տեքստում «հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում «բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի» բառերը փոխարինել «հոգեբուժական հանձնաժողովի» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: