Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-614-07.05.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի. ՀՕ-258 օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զինծառայողների եւ  ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավաuարեցված անձանց) ընտանիքների անդամներին, կենuաթոշակի անցնելու կապակցությամբ oրենքով uահմանված կարգով պահեuտ արձակված  եւ  uույն oրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին ցույց է տրվում  անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական ծրագրի շրջանակներում բժշկական սպասարկում` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում, որի կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Անհետաձգելի դեպքերում զինծառայողների ընտանիքների անդամներին  անհրաժեշտ բժշկական oգնություն ցույց է տրվում համապատաuխան գերատեuչական բժշկական հիմնարկներում`  համապատաuխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախuերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

Օրենքի 33  հոդվածում մատնանշված գերատեսչական բժշկական հիմնարկները դրանք կայազորային եւ կենտրոնական հոսպիտալներն են:

Կայազորային հոսպիտալների հնարավորությունները սահմանափակ են թե մահճակալների քանակության առումով, թե մասնագիտական կազմի հնարավորությունների առումով, դրանք հիմնականում ծառայում են շտապ դեպքերին եւ անհրաժեշտ շտապ բուժումներ եւ էվակուացիաներ ու կանխարգելման միջոցառումներ անցկացնելու համար:

Հիմնական բուժական եւ վիրահատական միջամտությունները իրականացվում է կենտրոնական կլինիկական հոսպիտալում:

  Կլինիկական կենտրոնական հոսպիտալը հաշվարկված է ըստ զինված ուժերի թվաքանակի եւ ունի 400 մահճակալ: Վերջին տարիներին կենտրոնական հոսպիտալը աշխատում է գերծանրաբեռնված վիճակում, ինչը ազդել է բուժական գործի որակի վրա: Գերծանրաբեռնվածության պատճառներից է նաեւ այն, որ 2005թ-ից սկսած հոսպիտալից սկսեցին օգտվել նաեւ սույն օրենքի 33 հոդվածի պահանջներին համապատասխան քաղաքացիներ:

Եթե օրենքի 33 հոդվածը ամբողջությամբ կիրառվի, ապա գործ կունենանք մոտ 500000 քաղաքացիների հետ:

Օրենքը կիրառվում է կամայականորեն, ըստ քաղաքացու կամ զինծառայողի դիմումի: Իրականացվող բուժական գործը չի բխում ՀՀ կառավարության որդեգրած առողջապահության կազմակերպման քաղաքականությունից:

Կառավարության որդեգրած ամբուլատոր բուժօգնության  եւ հոսպիտալային օղակում իրականացվող բուժական գործի միջեւ ոչ մի կապ գոյությու չունի: Ապացույցը միայն այն փաստը, որ գերատեսչական բուժհիմնարկներում հիվանդին հոսպիտալացնելու համար հիմք է հանդիսանում անձը հաստատող փաստաթղթերը եւ կապը զինծառայողի հետ:

Անհրաժեշտ է նշել նաեւ, որ երբեք ռազմական բժշկության ծախսերը պլանավորելուց հաշվի չի առնվել նշված կազմը եւ սահմանափակ ֆինանսական միջոցներով անհնար է պլանավորել այդ կազմի բուժումը:

Օրենքի 33 հոդվածի պահանջների ճիշտ կիրառումը կիրականացվի միայն այն դեպքում, եթե նշված կազմի բուժում կազմակերպվի քաղաքացիական բոլոր կարգի հիվանդանոցներում:

Ներկայացված օրինագիծը ընդունվելու դեպքում`

1. Օրենքով նշված կատեգորիաները  բուժում կստանան ըստ բնակության վայրի:

2. Հստակ կգործի բուժական գործի շարունակականությունը` ամբուլատոր բուժում, հիվանդանոցային բուժում, ամբուլատոր հաշվառում:

3. Առողջապահական հիմնարկները որպես շահագրգիռ կողմ ավելի էֆեկտիվ կկազմակերպեն նշված կազմի բուժումը եւ յուրովի դերակատարություն կունենան հայրենիքի պաշտպանին ոգեշնչելու գործում:

4. Զինվորական հիվանդանոցները կլծվեն իրենց հիմնական առաքելությանը:

Օրենքի փոփոխության հետ անհրաժեշտ ենք համարում  կառավարության որոշմամբ «ընտանիքի անդամ» հասկացության սահմանումը: Իրավական միակ հիմնավորումը կարող է լինել  համատեղ տնտեսություն վարելու փաստը, որը կիրառելի չէ ժամկետային զինծառայողների ընտանիքների պարագայում: Կարծում ենք ժամկետային պարտադիր զինծառայողների համար պետք է լինի հայրը, մայրը եւ անչափահաս քույր եղբայրը, իսկ պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների համար պետք է լինի կինը, զավակները, հայրը եւ մայրը, եթե հաշվառված են տվյալ կայազորում եւ ապրում են նրա հետ: