Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-615-07.05.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետում «բարձրագույն կրթություն,» բառերից հետո լրացնել «պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային uտաժ, կամ» բառերը.

2) 1-ին կետի «բ» ենթակետում «բարձրագույն կրթություն,» բառերից հետո լրացնել «պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ, կամ» բառերը.

3) 1-ին կետի «գ» ենթակետում «բարձրագույն կրթություն,» բառերից հետո լրացնել «պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ, կամ» բառերը.

4) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առանձին դեպքերում քաղաքացիական ծառայության խորհուրդը հաշվի առնելով մարմնի ղեկավարի պատճառաբանված գրավոր առաջարկությունը կարող է տվյալ մարմնի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի կամ գլխավոր խմբի առաջին ենթախմբի պաշտոնի համար սահմանել աշխատանքային uտաժի եւ փորձի այլ չափանիշներ:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 12.2-րդ հոդվածը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում «եւ uույն oրենքի 12.2-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ժամկետներում նշանակում չկատարվելու դեպքերում» բառերը փոխարինել «դեպքում» բառով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1. 1-ին կետում «նա՟խա՟տեսված դեպքերի» բառերից հետո լրացնել, «ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների» բառերով, իսկ «122-րդ հոդվածով եւ» բառերը հանել.

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների համար համապատասխան մարմինը բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:»

3. 3-րդ կետում «եւ կրտսեր թափուր պաշտոնների» բառերը փոխարինել «պաշտոնների» բառով եւ լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր պարբերություն.

«Առաջատար պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող է հայտարարվել փակ կամ բաց մրցույթ: Փակ մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակվում է  համապատասխան մարմնում՝ տեսանելի ցուցանակի վրա, մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան յոթ օր առաջ:»

4. 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.

«Փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ առաջատար թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող համապատասխան մարմնի բոլոր աշխատողները:».

5. 7-րդ կետի ՝

1) «դ» ենթակետից հանել «մասնագիտական հարցեր» բառերը.

2)  7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում աշխատելու ունակության ստուգման մասնագիտական հարցեր».

6. 7-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Համակարգչում զետեղված հարցաշարը բաց մրցույթ անցկացնելու դեպքում հրապարակվում է մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ  ամիu առաջ, իսկ փակ մրցույթ անցկացնելու դեպքում՝ տեսանելի ցուցանակի վրա` փակ մրցույթ անցկացնելու մասին տեղեկությունը հրապարակելու պահից:».

7. 8-րդ կետի 2-4-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները եւ ունակությունները, գործնական կարողությունները եւ կառավարչական հմտությունները ստուգելու նպա՟տա՟կով:

Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնա՟ժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առա՟վելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո հրապարակվում է մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը եւ դրա տոկոսային արտահայտությունը:

Մրցույթի հաղթող է ճանաչվում հարցազրույցի փուլում առնվազն յոթանասունհինգ տոկոս ստացած այն մասնակիցը, որի՝ թեստավորման եւ հարցազրույցի փուլերի արդյունքներում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Հավասար առավելագույն հանրագումար ունեցող մասնակիցների հետ հարցազրույցի արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո անցկացվում է լրացուցիչ հարցազրույց, որի արդյունքում մրցութային հանձնաժողովը լրացուցիչ հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

8. 91-րդ կետի երկրորդ պարբերությունում հանել «ուuումնաuիրելով մաuնակցի կողմից տրված պատաuխանները, դրանց վերաբերյալ` մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ uխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ» բառերը.

9. 10-րդ կետում «հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ» բառերը փոխարինել «հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ» բառերով, իսկ «հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին» եւ «հաղթող ճանաչված մասնա՟կիցներից մեկի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաղթող ճա՟նաչված մասնակցին» եւ «հաղթող ճանաչված մասնակցի» բառերով.

10. 11-րդ կետի՝

1) 1-ին պարբերությունում «չի տվել կամ» բառերից հետո  լրացնել  «հարցազրույցի մաս՟նա՟կիցներից ոչ մեկը չի ստացել  առնվազն յոթանասունհինգ տոկոս կամ լրացուցիչ» բառերը եւ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նոր մրցույթն անցկացվում է որպես բաց մրցույթ:».

2) 3-րդ պարբերությունում «10-օրյա ժամկետում»  բառերը  փոխարինել «10-օրյա ժամկետում՝ բաց մրցույթի դեպքում եւ երկօրյա ժամկետում՝ փակ մրցույթի դեպքում,» բառերով.

11. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ կետով

«11.1 Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով առնվազն երեք ամիսը մեկ անգամ անցկացվում է թեստավորում: Թեստավորումն անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով եւ 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը: Թեստերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակից՟նե՟րի գիտելիքները հետեւյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

Թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցներն ստանում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր: Հավաստագրի գործողության ժամկետն է մեկ տարի: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել նոր թեստավորմանը, եթե լրացել է նրա հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը:»

12. 12-րդ կետում «կարգը» բառից հետո լրացնել «եւ կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու կարգը» բառերը.»

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. 2-րդ եւ 3-րդ կետերում «գ», «դ» եւ «ե» բառերը փոխարինել  «գ», «գ1», «դ» եւ «ե»  բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետ.

«3.1  Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնում առանց մրցույթի նշանակվում է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեց՟նելու գործող հավաստագիր ունեցող անձը: Նման հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: Յուրաքանչյուր թեստավորումից հետո հավաստագիր ստացած քաղաքացիների ցանկը քաղաքացիական ծառայության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարներին:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «, իսկ կրտսեր պաշտոնների դեպքում` նաեւ հավաստագիր ունեցող անձի» բառերը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի`

1. 6-րդ կետի վերջին պարբերությունից հանել «uույն oրենքի 12.2-րդ հոդվածի 1-ին կետով եւ» բառերը, իսկ 11-րդ կետի երրորդ պարբերությունում «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածով` թեստեր կազմելու, լրացուցիչ հարցազրույց անցկացնելու եւ արդյունքները գնահատելու համար,» բառերով:

2.10-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  «Փաuտաթղթային ատեuտավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված ավելի բարձր քաղաքացիական ծառայության դաuային աuտիճան կամ քաղա՟քա՟ցիական ծառայության միեւնույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստա՟վորվել են:»,

Հոդված 8. Օրենքի 21-րդ՝ հոդվածի՝

1. 2-րդ եւ 3-րդ կետերի առաջին նախադասություններում «գրանցվում են» բառերը փոխարինել «կարող են գրանցվել» բառերով.

2.  3-րդ կետի՝

1) «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

2) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի այն մասնակիցները, ովքեր թեստավորման փուլում ստացել են առնվազն իննսուն տոկոս, իսկ հարցազրույցի փուլում` առնվազն յոթանասունհինգ տոկոս.»:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «uույն oրենքի 12.2-րդ հոդվածով uահմանված կարգով» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված արտամրցութային կարգով» բառերով, իսկ 2-րդ պարբերությունում «նախատեuված մրցույթով» բառերը՝ «նախատեսված բաց մրցույթով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «իբ» ենթակետում «12.2-րդ հոդվածի 1-ին կետով uահմանված» բառերը փոխարինել «29-րդ հոդվածով նախատեսված» բառերով:

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները»:

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել համապատասխան մարմնի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարը, նրանց տեղակալները, համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչը, գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչները հետեւյալ հարաբերակցությամբ.

- համապատասխան մարմնի 3 ներկայացուցիչ, իսկ Հայաuտանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի բարձրագույն խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կամ ատեuտավորման դեպքում` նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչներ.

- քաղաքացիական ծառայության խորհրդի 1 ներկայացուցիչ.

- համապատաuխան մաuնագիտություն ունեցող 2 ներկայացուցիչ` գիտական եւ ուuումնական հաuտատություններից:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգա՟վիճա՟կով:

3. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են` քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների համար, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների, ինչպես նաեւ կրտսեր պաշտոնների ատեստավորման հանձնաժողովների համար՝ համապատասխան մարմինները»:

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից համապատասխան մարմինները կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին  հայտարարություններ չեն հրապարակում:

2. Սույն օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավակնորդների համար առաջին թեստավորումը անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երրորդ ամսվանից: