Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-176-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4)-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«4) անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու եւ օգտագործելու կարգի սահմանումը»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ
Սույն օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսն արգելելու անհրաժեշտությամբ:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում նշված է, որ կենդանիների Կարմիր գրքում, մասնավորապես, գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ եւ անհետացող կենդանական տեսակների մասին: Հետեւաբար այդ կենդանիների որսն ընդհանրապես պետք է արգելել: