Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 164-րդ հոդվածում`
1) 1-ին կետում «հարկադրելը» բառից հետո լրացնել «կամ զանգվածային լրատվության միջոցի տարածմանը որեւէ ձեւով խոչընդոտելը» բառերով:
2) 1-ին կետում «հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «չորսհայրուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:
3) 2-րդ կետի սանկցիան շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները:
Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը:
Օրնագծերի փաթեթը 2009 թվականի մարտի 26-ին համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է թվով 45 ԶԼՄ-ներ (ցանկը կցվում է), որոնցից առ 13.05.2009 թ. առաջարկություններ եւ դիտողություններ են ստացվել «Ազատամտություն» եւ «Հայք» թերթերից, ինչպես նաեւ «Հայաստային Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից: Դրանք հաշվի են առնվել օրինագծի մշակման ընթացքում: