Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6231-14.05.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 164-րդ հոդվածում`

1) 1-ին կետում «հարկադրելը» բառից հետո լրացնել «կամ զանգվածային լրատվության  միջոցի տարածմանը որեւէ ձեւով խոչընդոտելը» բառերով:

2) 1-ին կետում «հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «չորսհայրուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով:

3) 2-րդ կետի սանկցիան շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«պատժվում են  տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները:

Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը:

Օրնագծերի փաթեթը 2009 թվականի մարտի 26-ին համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով  ուղարկվել է թվով 45 ԶԼՄ-ներ (ցանկը կցվում է), որոնցից առ 13.05.2009 թ. առաջարկություններ եւ դիտողություններ են ստացվել «Ազատամտություն» եւ «Հայք» թերթերից, ինչպես նաեւ «Հայաստային Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից: Դրանք հաշվի են առնվել օրինագծի մշակման ընթացքում: