Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածում`
1. 1-ին կետի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.»:
2. 1-ին կետը 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:»:
Հոդված 2. Օրենսգրքում լրացնել նոր 886.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 886.1. Ստորադաս փոխառություն
Փոխառության պայմանագրով, այդ թվում` պարտատոմսերի թողարկման եւ վաճառքի պայմաններով կարող է նախատեսվել, որ փոխառուի լուծարման դեպքում փոխատուի պահանջները ենթակա են բավարարման փոխառուի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո (ստորադաս փոխառություն):
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: