Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 1-ին կետում`
1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.
«վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 886.1-ին հոդվածով.
«Հոդված 886.1. Ստորադաս փոխառություն
Փոխառության պայմանագրով, այդ թվում` պարտատոմսերի թողարկման եւ վաճառքի պայմաններով, կարող է նախատեսվել, որ փոխառուի լուծարման դեպքում փոխատուի պահանջները ենթակա են բավարարման փոխառուի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո (ստորադաս փոխառություն):»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: