Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1. 3-րդ պարբերությունում «չորրորդ եւ հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ» բառերով:
2. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«հինգերորդ հերթին՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները:»:
3.. 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«վեցերորդ հերթին՝ բանկի մասնակիցների պահանջները:»:
4. 6-րդ պարբերությունում «երկրորդ եւ երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով:
5. 6-րդ պարբերությունում «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման նպատակն է օրենսդրական այն նորմերի փոփոխությունը, որոնք անհնար են դարձնում առեւտրային կազմակերպությունների կողմից ստորադաս փոխառությունների ներգրավումը: Ստորադաս փոխառությունների ներգրավումը հանդիսանում է լրացուցիչ կապիտալ ներգրավելու ավելի արդյունավետ եւ արագ ճանապարհ, քան օրինակ, կանոնադրական կապիտալի ավելացումը: Ներկայացված նախագծերի ընդունման դեպքում առեւտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, հնարավորություն կստանան ներգրավել ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ ճանապարհով բարելավել իրենց ֆինանսական վիճակը: