Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-րդ հոդվածի 2-րդ մասում`
1. 3-րդ պարբերությունում «չորրորդ եւ հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ» բառերով:
2. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները:»:
3.. 5-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.
«վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:»:
4. 6-րդ պարբերությունում «երկրորդ եւ երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով:
5. 6-րդ պարբերությունում «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: