Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին« Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 75.1-ին հոդվածի 2-րդ մասում`
1) չորրորդ պարբերության «չորրորդ եւ հինգերորդ» բառերը փոխարինել «չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ» բառերով.
2) վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».
3) վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«վեցերորդ հերթին` բանկի մասնակիցների պահանջները:».
4) յոթերորդ պարբերության «երկրորդ եւ երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով, ինչպես նաեւ «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: