Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6244-18.05.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 93-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը  շարադրել նոր խմբագրությամբ.

«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերությունների պարտավորությունները.

5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.»:

2. 2-րդ մասը լրացնել 6-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6) վեցերորդ` ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները:»:

3. 3-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով:

4. 3-րդ մասում «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: