Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-6244 -18.05.2009-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին« Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 93-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը  շարադրել նոր խմբագրությամբ.

«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերությունների պարտավորությունները.

5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.«:

2. 2-րդ մասը լրացնել 6-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«6) վեցերորդ` ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները:«:

3. 3-րդ մասում «երկրորդ« բառը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ« բառերով:

4. 3-րդ մասում «հինգերորդ« բառը փոխարինել «վեցերորդ« բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: