Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 93-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.
4) չորրորդ` պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերությունների պարտավորությունները.
5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) վեցերորդ` ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները:».
3) 3-րդ մասի «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ եւ հինգերորդ» բառերով, ինչպես նաեւ «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: