Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-628-19.05.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Պետական Կենսաթոշակների Մասին (19 նոյեմբերի 20022թ. ՀՕ-519-Ն) 56-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «Կասեցված կամ ...» բառերը իսկ նախադասությունը սկսել  «Դադարեցված ... » բառով` մեծատառով:

Հոդված 2.  Սույն օրենքի հոդված 57-ի առաջին պարբերության «... երեք տարուց ոչ ավելի» բառերը  փոխարինել «չորս տարուց ոչ ավելի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«ՀՀ Պետական Կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության համար հիմք ենք համարել բազմաթիվ քաղաքացիների գրավոր եւ բանավոր  դիմումները: