Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-627-19.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Գույքահարկի Մասին (26 դեկտեմբերի 2002թ. ՀՕ-491-Ն) 7-րդ հոդվածի 4-րդ կետի` «... 50 տոկոսը:» բառերը փոխարինել «...90  տոկոսը:»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքի հոդված 7-ի 5-րդ կետից հանել «Բեռնատար» բառը:

Հոդված 3. Սույն օրենքի հոդված 15-ի 4-րդ մասի «... մինչ այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը» հանել եւ այն շարադրել հետեւյալ  կերպ «...մեկ անշարժ  եւ մեկ շարժական գույքի մասով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

«ՀՀ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության համար հիմք ենք համարել այն, որ ներկայիս հարկային քաղաքականությունը` դիցուք ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների սահմաված գույքահարկի դրույքաչափի եւ ավտմոբիլային տրանսպորտի միջոցների շուկայական արժեքի միջեւ ստեղծում է անհամապատասխանություն` ելնելով վերջիններիս ֆիզիկական մաշվածությունից:

Սույն օրենքի նախագծի հոդված 15-ի 4-րդ մասի փոփոխությունը պայմանավորված է բազմաթիվ քաղաքացիների գրավոր եւ բանավոր դիմումներով, որոնք արդարացիորեն մեկ անգամ եւս փաստում են այն, որ ՀՀ ներկա սոցիալ-տնտեսական վիճակով, բնակչության զբաղվածության աստիճանով եւ աշխատանքային շուկայի որպիսությամբ պայմանավորված ՀՀ քաղաքացիները ի վիճակի չեն իրենց զավակների տասնութ տարին լրանալուց հետո մուծել այդ հարկերը: