Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-629-20.05.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀO-60 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասից հանել «Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան իրականացվող uտուգումների նշանակման եւ անցկացման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «պաշտպանելն» բառից հետո լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքում նաեւ տնտեuավարող uուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաuտացի իրավիճակը պարզելն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը «հիմնավորմամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված  uտուգումների դեպքում` նախաքննության մարմինը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվանը հաջորդող օրվանից»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքում` նախաքննության մարմնի պատճառաբանված որոշմամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել նոր ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ժ) Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան վերuտուգում նշանակելու դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետում «առաջացնող» բառից հետո ավելացնել «ստուգման շրջանակներում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքերի» բառից հետո լրացնել «եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակվող uտուգումների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր կետով` հետեւյալ բովանդակությամբ` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումն նշանակելու մասին քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող մարմնի գործողությունները եւ ստուգման արդյունքում կայացված որոշումը` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված  կարգով».

ՀՈԴՎԱԾ 11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան իրականացված uտուգումների եւ դրանց արդյունքում կազմված ակտերի իրավաչափությունը վերադասության կամ դատական կարգով վիճարկելիս, հիմք են ընդունվում «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի կանոնակարգումները:

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: