Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀO-60 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասից հանել «Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան իրականացվող uտուգումների նշանակման եւ անցկացման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «պաշտպանելն է» բառերը փոխարինել «պաշտպանելը» բառով, այնուհետ մասը լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքում նաեւ տնտեuավարող uուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաuտացի իրավիճակը պարզելն է» բառերով.
2) 5-րդ մասը «հիմնավորմամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքում` հետաքննության մարմինը կամ քննիչը` պատճառաբանված որոշմամբ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:».
2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակված uտուգումների դեպքում` հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշմամբ» բառերով.
2) երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ) Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան վերuտուգում նշանակելու դեպքում:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը «առաջացնող» բառից հետո լրացնել «ստուգման շրջանակներում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին նախադասության «գործողություններն» բառը փոխարինել «գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «եւ Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան նշանակվող uտուգումների» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումն նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները եւ ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 7. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան իրականացված uտուգումների իրավաչափությունը վիճարկելիս «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքը կիրառվում է, եթե մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն այդ ստուգման արդյունքում ակտ չի կազմվել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը: