ՀՈԴՎԱԾ 1. «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երեւանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երեւանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է այդ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով` որպես սեփական գույք, նաեւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հատկացման (մինչ այժմ նման հողամասերի հատկացումը օրենքով կարգավորված չէ) անհրաժեշտության հանգամանքներով: