Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի ( 6 հուլիսի 2000 թվական, ՀՕ-83) 102-րդ հոդվածի աղյուսակում, ըստ ԱՏԳ ԱԱ-ի համապատասխան տողերի, կատարել հետեւյալ լրացումները.
8418 50 910 | Սառնարանային սարքավորումների ներկառուցված այլ կահույք` խորը սառեցման համար, բացի 8418 30 եւ 8418 40 ենթադիրքերի արտադրատեսակներից | ||
8418 61 001 | 3 կվտ եւ ավելի արտադրողականությամբ ջերմային պոմպեր բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգվող օդափոխման սարքավորումներից |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է ազատել մաքսատուրքի վճարումից հանրապետություն ներկրվող` արտադրական նշանակություն ունեցող, սառնարանային եւ սառցարանային սարքավորումները եւ ուղղված է արդյունաբերության զարգացմանը եւ խթանմանը: Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա նաեւ արդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին խնայելու ֆինանսական միջոցները: