Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6331-27.05.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում ,ներկայացնումե բառից հետո լրացնել «(մասնավորապես` ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ ուղարկել փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով կամ հանձնել ըստ պատկանելության)» բառերով:

Հոդված 2. Օրենքի  6-րդ հոդվածի 4-րդ մասի վերջի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Սոցիալական վճարի հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկվում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով կամ հանձնվում են ըստ պատկանելության:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: