Armenian ARMSCII Armenian
Կ-6331-27.05.2009-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ներկայացնում» բառից հետո լրացնել «(մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, կամ հանձնել ըստ պատկանելության)» բառերով.

բ) 4-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարի հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկվում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, կամ հանձնվում են ըստ պատկանելության:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: