Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6332-27.05.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքի  10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով

«3. Վճարողները կարգավորման պարտադիր վճարի հաշվետվությանները ներկայացնում են` էլեկտրոնային եղանակով կամ ուղարկում են  փոստով ` «Հարկերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով կամ հանձնում են ըստ պատկանելության»  բառերով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիակական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

Առաջարկվող փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 16.02.2006թ.-ի թիվ 471-Ն որոշման մեջ նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների օրենսդրական հիմքի ապահովում, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգով հաշվետվություններ ներկայացնելու համար առանձնահատուկ դրույթների սահմանում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: