Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով, կամ անձամբ հանձնել ըստ պատկանելության կամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձի միջոցով: Լիազորված անձի միջոցով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի` անձը (ինքնությունը) հաuտատող` oրենuդրությամբ uահմանված տեսակի փաuտաթղթի պատճենը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: