Armenian ARMSCII Armenian
Կ-59312-09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 36-րդ կետի «ժե.2»  ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժե.2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում կատարելու համար  բազային տուրքի կրկնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետի  «ժե.3» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: