Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6342-29.05.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ», «ժդ», «ժե» կետերը, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր՟վան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղա՟քացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումով, որի կարգավորման առարկան են հանդիսանում մի շարք ինստիտուտներ եւ հարաբերություններ, որոնք ներկայումս նախատեսված են «Քաղա՟քացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Անհարկի կրկնողությունից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել նշված փոփոխությունները: