Հոդված 1. ''Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին'' Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունում ''5 տոկոսը'' բառերը փոխարինել ''7.5 տոկոսը'' բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վերը նշված օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը պայմանավորված է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալների եւ այդ ծրագրերի կատարման ընթացքի վրա ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասաբար ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես.
Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասաբար ազդեցություն կունենա առաջիկա տարիների պետական բյուջեի նախագծերի եկամտային մասի ձեւավորման վրա, ինչն իր հերթին անխուսափելիորեն բացասաբար կազդի պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի գծով առաջիկա տարիների պետական բյուջեի նախագծերում նախատեսվելիք ֆինանսավորման տարեկան ծավալների եւ հետեւաբար նաեւ հետագայում այդ ծրագրերի կատարման ընթացքի վրա:
Նախորդ տարիների համեմատությամբ պետական բյուջեի նախագծվող եկամուտների աճի անվանական գումարների զգալի նվազման պայմաններում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի նախագծում նվազագույն հնարավոր չափով բյուջետային ծախսեր նախատեսելու համար անհրաժեշտություն կառաջանա նախատեսել փոխառու միջոցների զգալի ծավալների ներգրավում, որոնք էականորեն կգերազանցեն մինչ օրս ներգրավման համար պետական բյուջեի նախագծերում նախատեսված ծավալները: Ֆինանսական միջոցների ներգրավման նման ծավալների նախագծումը իր հերթին կհանգեցնի նախագծվող տարվա բյուջետային դեֆիցիտի աճին (ինչպես անվանական, այդպես էլ հարաբերական արտահայտությամբ): Բացի այդ, տնտեսությունում ճգնաժամային երեւույթների առկայությամբ առավել կարեւորվում է բյուջետային ծախսերի ավելացման անհրաժեշտությունը` դրանով իսկ տնտեսության անկման միտում՟ներին դիմակայելու նպատակով:
Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ «Հայաստանի Հան՟րա՟պետության բյուջետային համակարգի մա՟սին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունով սահմանված է, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պե՟տական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը: Թեեւ ՀՀ Ազգային ժողով ներկայացված պետական բյուջեի նախագծերում դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերության ցուցանիշները մինչ օրս չեն գերազանցել 3 տոկոսը, սակայն օրենքով սահմանած 5 տոկոս սահմանաչափը ներկայիս արտակարգ պայմաններում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ անհրաժեշտ ծավալներով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար:
Ուստի, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասաբար ազդեցությունը պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի վրա մեղմելու նպատակով ՀՀ կառավարության գործողությունների բավարար ճկունություն ապահովելու համար, նախագծով առաջարկվում է ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի ձեւավորման գործընթացից սկսած սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյու՟ջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը (ներկայումս օրենքով սահմանած 5 տոկոսի փոխարեն):