Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-639-05.06.2009-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3-ը հուլիսի 2002 թվական, ՀՕ-380, այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «պայմանագրով սահմանված կարգով եւ չափով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կառավարության սահմանած կարգով» բառերով,

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունում՝

ա. «դասախոսական» բառից առաջ լրացնել «իսկ մինչեւ բարձրագույն սպայական կազմի» բառերը,

բ. «կազմինը,» բառը փոխարինել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 3-րդ կետում «թողնելու» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման, կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու» բառերը,

2) երկրորդ պարբերությունում «համապատասխան տեղակալի» բառերը հանել, իսկ «դատախազության» բառից հետո լրացնել «կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Առանձնահատուկ դեպքերում առաջին պայմանագիրը կարող է կնքվել նաեւ մինչեւ 45 տարեկան պահեստազորայինների հետ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետում «տարվա» բառից հետո լրացնել «, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով ակադեմիական կրթություն (այդ թվում՝ ադյունկտուրա կամ օրդինատուրա) ստանալուց հետո 5 տարվա» բառերը,

2) լրացնել նոր 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողները ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցում են նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նախատեսված ժամկետների ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 9-րդ կետերում սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում, ընդ որում, ռազմաուսումնական հաստատության կամ ակադեմիական կրթության ավարտից հետո առաջին 3 տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ կետերում սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունում «4-7-րդ եւ 9-10-րդ» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ» բառերով

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաեւ ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: