Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6411-05.06.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի  նոյեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 24-րդ հոդվածի.

ա) առաջին պարբերության «է» կետի «ունեցող» բառից հետո լրացել «, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող» բառերը.

բ) երրորդ պարբերության «անչափահասների» բառից հետո լրացնել «առողջության,» բառը, իսկ «բարոյական» բառը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է, ի թիվս օրենքով նախատեսվածի, արգելել  նաեւ հեռուuտառադիոհաղորդումներում օգտագործել այնպիսի հաղորդումների հեռարձակումները, որոնք վարկաբեկում են ընտանիքը, նպաստում են իրավախախտումներին, ինչպես նաեւ առաջարկվում է սահմանափակել նաեւ այն հաղորդումների հեռուuտառադիոհաղորդումների եթեր հեռարձակման ժամը, մասնավորապես` ժամը 24.00-6.00-ը, որոնք կարող են հնարավոր բացասական ազդեցություն ունենալ անչափահասների առողջության վրա:

Հիշյալ փոփոխությունները բխում են հանրային լայն շրջանակների պահանջներից: