Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի ՀՕ-230 օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորը կենսաթոշակի իրավունք ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակին սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա վերջին զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին անդամներ-դատավորները եւ նախկին ժողովրդական դատավորները: Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախկին անդամներ-դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների գործող պաշտոնային դրույքաչափերը: Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատավորների գործող պաշտոնային դրույքաչափերը:
Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը::
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: