Հոդված 1. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-458-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում «քաղաքապետի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «քաղաքապետին» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: