Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-643-16.06.2009-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Անասնակերի մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 9-ի ՀO-118-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11-րդ հոդվածի.

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Հայաuտանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է հետեւյալ տեղեկությունները`

1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

2) կերի հիմնական բաղադրամասերի ցանկը.

3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների եւ անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).

4) կենդանիների տեսակը եւ սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.

5)  արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.

6) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնահատկություններ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

7) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).

8) «գենետիկորեն ձեւափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է:»:

2.  4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: