Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-645-18.06.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 6-ի թիվ ՀՕ-200-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  10.2 հոդվածով`

«Հոդված 10.2 Շախմատի օր` նշվում է հունիսի 17-ին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հունիսի 17-ը հայ աշխարհահռչակ շախմատիստ, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: Տիգրան Պետրոսյան մեծ եւ անուրանալի ներդրում է ունեցել շախմատի համաշխարհային պատմության  մեջ: Միեւնույն ժամանակ ի շնորհիվ Տիգրան Պետրոսյանի` հայ շախմատը լայն ճանաչում է ունեցել աշխարհում:

Հետեւելով Տիգրան Պետրոսյանի փայլուն օրինակին, շախմատի Հայաստանի հավաքականը երկու տարի անընդմեջ (2006 եւ 2008թթ.) հաղթել է Շախմատի համաշխահային օլիմպիադայում արժանանալով` ոսկե մեդալի: Հետեւաբար, կարծում ենք, որ շատ ճիշտ կլինի, եթե հունիսի 17-ը ամրագրվի «ՀՀ Տոների եւ հիշատակների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ-ում նշվի որպես շախմատի օր: