Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-647-19.06.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.2 հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 31.2. Առանձին հարկ վճարողների եկամտահարկը

Օրենսդրական փոփոխությունների հետեւանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաեւ ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից եւ ավել՝ համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտության մասին

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 31.2 հոդվածում նշված դրույթների կիրառումը նաեւ հնարավորություն է տալիս արագ գնահատել բյուջե վճարման ենթակա հարկերի առավելագույն գումարը, որպես պայմանագրով նախատեսված գումարի 13 տոկոս /եկամտահարկ՝ 10 տոկոս, սոցապ վճար՝ 3 տոկոս/, ինչը իր հերթին ստեղծում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացման համար կանխատեսելի միջավայր եւ հանդիսանում է լուրջ աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար:

Այսինքն առաջարկվում է Հոդված 31.2.-ի կիրառումը դարձնել անժամկետ: