Հոդված 1. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենսգիրք/ հոդված 118-ը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ`
«Մինչեւ քրեական գործով վարույթն ավարտվելը` առգրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց անալոգներից նախապես վերցվում են նմուշներ: Այնուհետեւ առգրավված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը եւ դրանց անալոգները ենթարկվում են փորձագիտական նույնականացման եւ չափման, որի արդյունքում կազմվում է եզրակացություն: Եզրակացությունն հաստատելու պահից առգրավված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը եւ դրանց անալոգները ոչնչացվում են կամ, բժշկակական նշանակություն ունենալու դեպքում, որի մասին պետք է նշվի փորձագիտական եզրակացության մեջ, անհապաղ հանձնվում են առողջապաական համապատասխան մարմնի կամ հիմնարկի տնօրինությանը: Փորձագիտական եզրակացությունը եւ առգրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց անալոգների նմուշները կցվում են քրեական գործին միասին:
Հոդված 2. Օրենսգրքի հոդված 119-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն օրենսգրքի 118 հոդվածում հիշատակված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց նմանակների նմուշները քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, ոչնչացվում են»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջէ մտնում հրապարակման պահին հաջորդող օրվանից:
«Հայաստանի Հանրապետության քրեականեւքրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Օրինագծի ընդունումըպայմանավորված էթմրամիջոցների դեմ պայքարի բնագավառում պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ:
Օրինագծըմշակվել է` Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի անդամներիհետ միասին, հետեւյալ կազմով՝
Նախագիծը մշակելիս օգտագործվել են ՄԱԿ-ի 1961 թվականի Թմրամիջոցների մասին համընդհանուր, 1971 թվականի Հոգեմետ նյութերի մասին եւ 1988 թվականի Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի կոնվենցաիների դրույթները: