Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական ծառայության մասին» 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ-272-ՀՕ օրենքի /այսուհետ` օրենք/ 34-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «մեկ անգամ` չորս տարի ժամկետով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ
«Քաղաքացիակա ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին համաձայն` քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը /մարմինը/ կարող է երկարաձգել մեկ անգամ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան նրա 65 տարին լրանալը:
Քաղաքացիական ծառայության կայունության սկզբունքը օրենքով ամրագրված համապատասխան մարմինների բնականոն գործունեության պայմաններից է, եւ այն ենթադրում է քաղաքական ուժերի հարաբերակցությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է համապատասխան մարմիններում ՀՀ օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով: Քաղաքացիական ծառայության կայունությունը մեր կարծիքով, ունի պոզիտիվ նշանակություն: Այն պետք է ապահովի կառավարման ապարատի կայունությունն ու հաջորդականությունը եւ նպաստի կադրերի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:
Ըստ էության քաղաքացիական-ծառայողական հարաբերությունների ապահովվում է քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակված անձանց անփոխելիության երաշխիքներով: Մինչդեռ աշխատակազմի ղեկավարի պարագայում հնարավոր չէ իրականացնել քաղաքացիական ծառայողների օրենքով վերապահված իրավունքները: Փաստորեն համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը լինելով քաղաքացիական ծառայող, սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով զրկվում է պաշտոնավարման հնարավորությունից, որի հետեւանքով խախտվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներն ու հիմնարար դրույթները: Բացի այդ, համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարների պաշտոնավարման ժամկետների սահմանափակում կիրառելով, աղճատվել է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված մեկ այլ` քաղաքացիական ծառայողներին ներկայացվող պահանջների միասնականության եւ օրենքի առջեւ քաղաքացիական ծառայողների իրավահավասարության սկզբունքի նշանակությունը: Այս սկզբունքի համար սահմանադրական այն հիմնարար դրութը, որին համապատասխան ` բոլորն առանց խտրականության հավասար են օրենքի առջեւ /14.1-րդ հոդված/:
ՀՀ Սահմանադրության հիշյալ դրույթները, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը եւ դրան առնչվող իրավական ակտերը միասնական պահանջներ են ներկայացնում եւ` քաղաքացիական ծառայությանը, եւ` քաղաքացիական ծառայողներին:
Ուստի հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթները եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքները, առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածից հանել համապատասխան մարմիններում աշխատակազմի ղեկավարների պաշտոնավարման ժամկետի սահմանափակման վերաբերյալ նորմը:
Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: