Հոդված 1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի թիվ-137- ՀՆ օրենքի /այսուհետ` օրենք/ 6-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամ.
«2. բյուջեների նախագծերը կազմվում են կառավարության գործունեության եւ ըստ ոլորտների մշակված տարեկան ծրագրերին ինչպես նաեւ համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան: Տարեկան ծրագիրը պետական բյուջեի բաղկացուցիչ մասն է: Տարեկան ծրագիրը ներառում է`
ա/ ծրագրի հիմնական խնդիրները,
բ/ նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը,
գ/ նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները,
դ/ ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները,
ե/ նախատեսված աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման /այդ թվում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություննեից ստացված օգնությունների հաշվին/ գործընթացի վերահսկողության կարգը,
զ/ այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
Տարեկան ծրագրի հետ կառավարությունն Ազգային Ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը:
Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է պետական բյուջեի կազմավորման գործընթացում տարեկան կտրվածքով ծրագրային մոտեցումը ամրագրելու անհրաժեշտությամբ: Այդօրինակ մոտեցում ամրագրված է, մասնավորապես, «ՀՀ հաշմանդամների սոցիալալական պաշտպանության մասին» օրենքում /Հոդված 41, 42 եւ 43/, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում /Հոդված 33, 34 եւ 35/ եւ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում /Հոդված 12, 13 եւ 14/:
Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը: