Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի`
1. 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական եւ համայնքային պաշտոն, կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):».
2. 5-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը ?այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ?» բառերով, իսկ 4-րդ մասում «մասնագիտական ստաժի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի» բառերով.
3. 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական եւ համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում, աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:
4. 9-րդ հոդվածի 4-րդ մասում «2-րդ հոդվածով» բառերը փոխարինել «5-րդ հոդվածով» բառերով, իսկ 5-րդ մասում «6-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին: